ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՄԿԱՆՈՏ ՄԱՐՄԻՆԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ԿԱՆԱՑԻՈՒԹՅԱՆԸ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՄԱՐԶՎԱԾ ԱՂՋԻԿ (PHOTO)

Ուժեղ, մարզված, համաչափ մարմին ունենալու մասին շատերն են երազում։ Կամքի ուժ, նպատակին  հասնելու ձգտում. բնավորության հենց այս գծերն են օգնում կատարելագործել սեփական մարմինը։

Wnews.am-ի հերոսուհին օժտված է նման հատկանիշներով. նա իր օրինակով շատերին է մոտիվացնում։

IMG_1739-ok

Wnews.am-ն արդեն անդրադարձել է  այս տարի կայացած «Ֆիթնես բիկինի» մրցույթին, իսկ այժմ ներկայացնում ենք մեր հարցազրույցը մրցույթի հաղթող Նունե Մնացականյանի հետ։

nune-mnatsakanyan_fitness_bikini

Նունեն 26 տարեկան է, հասակը՝ 160 սմ, քաշը՝ 48 կգ։ Երկու անգամ մասնակցել է Հայաստանի «Ֆիթնես բիկինիի» առաջնությանը՝ առաջին անգամ զբաղեցնելով երրորդ, իսկ երկրորդ անգամ՝ առաջին տեղը։

-Ինչպե՞ս սկսեցիր սպորտով զբաղվել։

Սպորտով զբաղվում եմ երեք տարեկանից. հաճախել եմ գեղարվեստական մարմնամարզումների։ Սպորտի հանդեպ սերը սերմանել են ծնողներս՝ նույնիսկ տատիկս եւ պապիկս ունեն իրենց ներդրումը: Գիտակցական տարիքից  մինչեւ օրս սպորտի մեջ եմ։ Տարբեր ժամանակահատվածներում հաճախել եմ տարբեր սպորտաձեւերի՝ մեծ թենիսի, թեթեւ աթլետիկայի, սակայն  գեղարվեստական մարմնամարզություն մարզաձեւում սպորտի վարպետ եմ։ Ավարտել եմ Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտը։ Կարելի է ասել՝ սպորտով եմ ապրում։

-Ի՞նչ նպատակներ ունես։ Ի՞նչն է քեզ մոտիվացնում։

 Ես երբեք կանգ չեմ առնում, միշտ ձգտում եմ առաջ գնալ,  հասնել մաքսիմալին։ Չեմ կարծում, որ ես ունեմ կատարյալ մարմին. կատարելագործվելու ցանկությունս երբեք չի սպառվում։ Բացի այդ, սպորտով վարակելն ինձ համար կարեւոր հատկություն է, ես կարողանում եմ կողքիններիս էլ վարակել դրանով, քանի որ սպորտն առողջ ապրելակերպ է, վերացնում է բացասական էմոցիաները։ Իմ շրջապատում շատ աղջիկներ կան, ովքեր դժգոհում են իրենց կառուցվածքից։ Ես փորձում եմ իմ մարմնով, խորհուրդներով մոտիվացնել իրենց։ Ցանկանում եմ այս մարզաձեւում ներկայանալ նաեւ միջազգային հարթակներում։

-Ի՞նչ դեր ունեցավ «Ֆիթնես բիկինի» մրցույթը քո կյանքում։

-Շատ կցանկանայի, որ Հայաստանում մրցումներն ավելի կազմակերպված լինեին, մասնակիցների մեջ մեծ պոտենցիալ տեսնեին։ Այս մրցումներում ինքս ինձ փորձեցի, հաղթեցի։  Իմ առջեւ նպատակ էի դրել ինքս ինձ հաղթահարել եւ դա ինձ հաջողվեց։

IMG_1726

-Առողջ եւ սլացիկ մարմին ունենալը մեծ ջանքեր է պահանջում։ Ինչպե՞ս ես պատրաստվում մրցումներին, ի՞նչ սննդակարգի ես հետևում։

Բնականաբար, մրցումներից մոտ երկու ամիս առաջ արդեն սկսում եմ ավելի ակտիվ պատրաստվել։ Ես մարզվում էի ամեն օր աշխատանքիցս հետո՝ երեկոյան 10-ին, հետեւում էի սննդակարգիս. ածխաջրերն օգտագործում էի առավոտյան, իսկ երեկոյան միայն սպիտակուցներ էի ընդունում։ Այդ ընթացքում իմ կողքին մարդիկ  քաղցր, իմ կողմից սիրված մթերքներ էին ուտում, բայց ես հաղթահարում էի այդ ամենը, զսպում ինձ։

IMG_1749

-Իսկ ընդհանրապես, մրցումներից դուրս, ի՞նչ պարբերականությամբ ես մարզվում։

-Առօրյա կյանքում մարզվում եմ շաբաթը երեք օր՝ 1.5-2 ժամ։

-Հայաստանում ինչպե՞ս են վերաբերում այս մարզաձեւին,  արդյո՞ք շատերի  ավանդական մտածելակերպը քեզ չի խանգարում։

Բնականաբար, միշտ էլ ինչ-որ մեկն առաջինն է անում մի բան, որը սկզբում քննադատվում է, բայց երբ նա հաջողության է հասնում, ոչ ոք իրեն թույլ չի տալիս շրջվել եւ ասել՝ նա սխալ էր։ Եթե նպատակներ ունես, պետք է աչք փակես մենթալիտետի վրա,  ձգտես առաջ գնալ, ապացուցել, որ դու իրոք արտառոց որեւէ բան չես անում, այլ պարզապես ցուցադրում ես քո մարզվածության աստիճանը։

6-23

-Արդյո՞ք անձնական կյանքդ սպորտի պատճառով չի տուժում։

Ես սիրում եմ ամեն ինչ հասցնել, սիրում եմ ամեն ինչ լիարժեք զգալ։ Չնայած դրան, պետք է խոստովանեմ, որ սպորտը ինչ-որ չափով պահանջում է փոխզիջումներ։ Եթե ցանկանում ես առաջ գնալ, դա երբեմն շատ ժամանակ է խլում եւ սկսում են տուժել անձնական հարաբերությունները։

-Նունե, դու ունես իդեալական մարմին, ինչպիսի՞ն պետք է լինի քո կողքի տղամարդը։ Կընդունե՞ս մեկին, ով, ենթադրենք ունի հաս որովայն։

– Երբ սիրում ես՝ ամեն ինչ էլ հնարավոր է՝ նույնիսկ կողքիդ հաստ որովայնով անձնավորությունը, սակայն կարեւոր է կարողանաս նրան մոտիվացնել, որ նա կատարելագործվի։ Այո, բնականաբար, կցանկանամ, որ կողակիցս եւ ես ունենանք նույն նախասիրությունները, աշխարհայացքն ու նպատակները։

nune sarqat2

-Որպես մարզիչ աշխատում ես «Ալեքս ֆիթնես» մարզասրահում։ Կպատմե՞ս մարզչի աշխատանքի մասին։

Բացման օրվանից մինչեւ օրս, շուրջ երկու տարի է՝ որպես մարզիչ աշխատում եմ «Ալեքս ֆիթնես»-ում։ Այստեղ առաջին իսկ օրվանից ինձ զգում եմ հարազատ միջավայրում։ Միշտ զգում եմ կոլեկտիվիս աջակցությունը, ուստի հպարտությամբ կարող եմ ասել, որ հաղթանակս թիմային էր։  Հենց մարզասրահի տնօրեն Ալեքսանդր Սարգսյանն ինձ հորդորեց ուժերս փորձել «Ֆիթնես բիկինի» առաջնությանը, ուստի իմ ամեն քայլի համար շնորհակալ եմ հենց իրեն։

1-83

-Արդյո՞ք մարզված մկանները եւ սպորտով զբաղվելը չեն խանգարում կանացի մնալ:

Չեմ կարծում, որ սպորտը, մարզված, մկանոտ մարմինը հակասում է կանացիությանը։ Կինն ամեն տեղ էլ կարող է պահպանել իր կանացիությունը՝ անկախ իր մարզվածության աստիճանից։ Դու պետք է ուժեղ լինես եւ’ մարմնով, եւ’ հոգով, պահպանես կանացիությունն ու նրբությունդ, փորձես կյանքից մաքսիմալը ստանալ։

P1150765

-Սպորտից դուրս ի՞նչ հետաքրքրություններ ունես։

– Նունիսկ հետաքրքրություններս են սպորտային, քանի որ շատ եմ սիրում  կրակել տարբեր զենքերից։ Ինձ հանգիստ եմ զգում բնության գրկում։ Երազում եմ ունենալ իմ հողակտորը, որտեղ սեփական ձեռքերով իմ այգին կտնկեմ։ Սիրում եմ շրջագայել, ինֆորմացված լինել, նոր բաներ բացահայտել։

IMG_1751

IMG_1765WP_20151125_11_28_21_Pronune_mnatsakanyan_fitness-2016

 

 

 

Նյութը տրամադրել է wnews.am կայքը:

Recommend to friends
  • gplus
  • pinterest

About the Author