Am Ru En Գլխավոր Հետադարձ կապ


«Անելիք Բանկ» ՓԲԸ ՍԹԱՐ առևտրային ցանցի և Գեդեոն Ռիխտեր դեղատների ցանցի հետ համատեղ թողարկում է նոր ArCa «Հոգատար» քարտ ( 07.06.2012 )

Այն հնարավորություն կընձեռնի կենսաթոշակառուներին ստանալ իրենց կենսաթոշակներն ArCa պլաստիկ քարտերով, առանց տարեկան սպասարկման, կանխիկացման և այլ վճարների, ինչպես նաև ստանալ 5% զեղչ Գեդեոն Ռիխտեր դեղատների ցանցում քարտով գնումներ կատարելիս: «Հոգատար» քարտի քարտատերերն ինքնաբերաբար` քարտի հետևի ԲԱՌ կոդի շնորհիվ, կդառնան ՍթարՔարտ հաճախորդների պարգևատրման ծրագրի անդամ և կստանան կուտակային միավորներ ՍԹԱՐ առևտրային ցանցում գնումներ կատարելիս: Ի տարբերություն այլ ՍթարՔարտատերերի, տվյալ քարտը հնարավորություն է տալիս կուտակել հավելյալ 10 %  միավորներ`  ի լրումն իրենց կուտակած միավորների:  Բանկը հոգ է տարել, որ տվյալ քարտի քարտատերերը ստանան նաև մինչև 50% զեղչ  Հայաստանի շուրջ 400 խանութներում  և սպասարկման կետերում, ինչպես նաև հավելյալ զեղչեր գործող զեղչերին գրեթե 200  խանութներում:

Ոչ կենսաթոշակառու հանդիսացող հաճախորդների համար «ՀՈԳԱՏԱՐ» ArCa քարտերը տրամադրվում են Բանկում գործող ցածր սակագներով:

«Անելիք Բանկ» ՓԲԸ մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական ծրագրերը և փորձում է ստեղծել նաև սոցիալական ուղղվածություն ունեցող բանկային պրոդուկտներ` ինչպես օրինակ «Հոգատար» ArCa քարտը: Հուսով ենք, որ այս քարտը որոշ չափով կթեթևացնի կենսաթոշակառուների հոգսերը և գնումները կդարձնի առավել ձեռնտու: Իսկ ոչ կենսաթոշակառու հանդիսացող մեր հաճախորդներին մենք հնարավորություն կընձեռենք ձեռք բերել «Հոգատար» քարտը բավական մատչելի սակագներով և օգտվել վերը թվարկված բոլոր առավելություններից»,- ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

 

«ՍԹԱՐ առևտրային ցանցն ուրախությամբ ընդունեց «Անելիք Բանկ» ՓԲԸ առաջարկը` ստեղծելու համատեղ մի քարտ, որը մի շարք առավելություններից բացի  հնարավորություն կտա այդ քարտատերերին դառնալ ՍթարՔարտ հաճախորդներ պարգևատրման ծրագրի անդամ և ՍԹԱՐ ցանցում կուտակել միավորներ` որպես պարգևատրում իրենց գնումների դիմաց: Այս քարտը հնարավորություն է տալիս կուտակել հավելյալ 10% կուտակային միավորներ` ի լրումն եռամսյակի ընթացքում իրենց կուտակած միավորների»,- ասաց ՍԹԱՐ առևտրային ցանցի մարքեթինգի տնօրեն Մ. Հարությունյանը:

«Մեր դեղատների ցանցը պատրաստ է տրամադրել 5% զեղչ  այն հաճախորդներին, ովքեր կներկայացնեն «Հոգատար» քարտը: Մենք միշտ պատրաստ ենք համագործակցել նման սոցիալական ծրագրերի շրջանակում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կենսաթոշակառուներին, որոնք այնքան շատ ունեն մեր կարիքը»,- նշեց Գեդեոն Ռիխտեր դեղատների ցանցի մարքեթինգի տնօրեն Աննա Աստվածատրյանը:

վերադառնալ
 








ՍԹԱՐ փոխանակման կետեր
23.05.2013
Արժույթ Առք Վաճառք
USD 404.00 407.00
RUR 12.60 13.00
EUR 516.00 522.00

ՍԹԱՐ սուպերմարկետ, Կոմիտասի 49, այլ հասցեներ


29.12.2012
ՍԹԱՐ-ն իր գործընկերներին շնորհավորեց ՍՕՍ Մանկական գյուղի սաների կողմից նկարազարդված բացիկներով

ՍԹԱՐ առևտրային ցանցն այս տարի միանալով «ՍՕՍ - Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ամանորյա ակցիային, իր գործընկերներին շնորհավորեց ՍՕՍ Մանկական գյուղերում ապրող փոքրիկների ձեռքով նկարազարդված ամանորյա բացիկներով:

27.12.2012
Մամուլում տարածված ապատեղեկատվության հերքում

Դեկտեմբերի 27-ին մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՍԹԱՐ առևտրային ցանցի տնօրեններից մեկը վրաերթի է ենթարկվել, չի համապատասխանում իրականությանը:

25.12.2012
Երեխաները զարդարեցին ՍԹԱՐ խանութների ամանորյա եղևնիները

Դեկտեմբերի 25-ին երևանյան դպրոցների աշակերտներն իրենց պատրաստած խաղալիքներով զարդարեցին ՍԹԱՐ առևտրային ցանցի խանութների եղևնիները: Ամանորյա ամենակարևոր արարողութունը ՍԹԱՐ առևտրային ցանցը վստահել էր Երևանի Վ. Զատիկյանի անվան թիվ 90, Ռ. Միրոյանի անվան թիվ 77 և Գ. Ստեփանյանի անվան թիվ135 հիմնական դպրոցների 4-6 դասարանի աշակերտներին:


ԵրԵքՉքՀգՈւրՇբԿր
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Լրատու

Բաժանորդագրվելով այստեղ` Դուք մշտապես կստանաք տեղեկատվություն մեր առաջարկների և նոր ծրագրերի վերաբերյալ:



Ձեր էլ. հասցեն




Իմ ՍԹԱՐ


  © 2013
 STAR trade chain
All rights reserved.
jQuery Menu by Apycom